Գազայի հատվածում պատերազմի սկզբից ի վեր Միացյալ Նահանգներից 500 տրանսպորտային ինքնաթիռ և 107 նավ ավելի քան 50 հազար տոննա զենք և ռազմական տեխնիկա են հասցրել Իսրայել։ Դրա մասին հայտնել են Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Ըստ «Այսօր Իսրայելում» պորտալ՝ խոսքը մատակարարումների ամենալայն տեսականու մասին է, դրանց թվում՝ զրահատեխնիկա, ռազմամթերք, անհատական պաշտպանության միջոցներ և բժշկական սարքավորումներ։
Այլ կերպ ասած՝ այն ամենը, ինչ «կարևոր է շարունակվող պատերազմի ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ-ի օպերատիվ կարողությունները պահպանելու համար»:





























