Օգոստոսի 26-ին Դիլիջանում մեկնարկել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Միջոցառման առաջին օրվա բացմանը ներկա են գտնվել և ելույթով հանդես են եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ՀՀ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը։

457094559_903416945149137_4157986260887420469_n.jpg (346 KB)

Նշվում է, որ ելույթներին հաջորդել են քննարկումներ, որոնց ժամանակ անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին, առկա ձեռքբերումներին և ակնկալիքներին, միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ հնարավորություններին։

Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ գործընթացներին, առկա մարտահրավերներին, դրանց հասցեագրման ու հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերին, ինչպես նաև այդ նպատակով միջազգային գործընկերների հետ շարունակական փոխգործակցության հարցերին։