Ուկրաինան ակնկալում է, որ Լեհաստանը կփոխանցի իր ՄիԳ կործանիչները: Նման մատակարարումների վերաբերյալ առայժմ որոշում չկա, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ես բարձրացնում եմ մեկ հարց՝ մեզ իսկապես անհրաժեշտ են ձեր ՄիԳ-երը, մենք գիտենք այդ ինքնաթիռների մասին: Դրական որոշում դեռևս չկա»,- ըստ РБК-Украина-ի՝ նշել է Ուկրաինայի նախագահը։
Միաժամանակ, ըստ Զելենսկու, անհրաժեշտ է Լեհաստանի ուղղությամբ թռչող ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու որոշում ընդունել։ Դրա համար անհրաժեշտ է այլ երկրների աջակցությունը։
«Լեհաստանը դժվարանում է միայնակ մնալ նման որոշման հետ: ԱՄՆ-ն պետք է աջակցի այս որոշմանը, այդ ժամանակ մեզ համար ավելի հեշտ կլինի»,- հավելել է Զելենսկին։





























