Լիբանանյան «Հըզբոլլահ»-ի և իսրայելական ուժերի միջև կիրակի տեղի ունեցած կատաղի կրակահերթի ժամանակ Լիբանանից արձակված հրթիռներից մեկն արձակվել է միջազգային խաղաղապահների դիրքերի մոտ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի զինված ուժերին։

Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ժամանակավոր ուժերը (UNIFIL) հայտնել են, որ իրենց գործողության տարածքում կիրակի առավոտից արձանագրել են մեծ թվով ավիահարվածներ և հրթիռների արձակում: «Նման արձակում է հայտնաբերվել Հանիեի մեր դիրքերից մեկի մոտ», - հայտնել է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ժամանակավոր ուժերի խոսնակ Քենդիս Արդիելը` նկատի ունենալով Լիբանանից հարավ ընկած՝ Իսրայելի հետ սահմանից մոտ 10 կիլոմետր դեպի հյուսիս քաղաքը:  

Արդիելը գործակալությանը հայտնել է, որ մեկ այլ պայթյուն տեղի է ունեցել ավելի ուշ՝ սահմանի երկայնքով Մեյս ալ-Ջաբալում Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ժամանակավոր ուժերի դիրքի մատույցներում, սակայն միաժամանակ նշել է, որ ավերածություններ կամ զոհեր չկան: «Մենք շարունակաբար շեշտում ենք բոլորին, որ մեր դիրքերին հարող տարածքների օգտագործումը՝ «Կապույտ գծի» վրայով հարձակումներ իրականացնելու համար կամ հարվածներ, որոնք վտանգի տակ են դնում խաղաղապահներին, անընդունելի է և 1701 բանաձևի խախտում է», - նշել է UNIFIL-ի ներկայացուցիչը:

«Կապույտ գիծը» սահմանազատող գիծն է Լիբանանի և Իսրայելի միջև: ՄԱԿ-ի 1701 բանաձևը, որը 2006 թվականին վերջ դրեց «Հըզբոլլահ»-ի Իսրայելի միջև պատերազմին, Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ժամանակավոր ուժերին հանձնարարում է ապահովել, որ ցանկացած տեսակի թշնամական գործունեություն իր գործողությունների տարածքում չօգտագործվի: