Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո երկխոսության համար Ուկրաինային պետք է ուժեղ դիրքեր ունենա։ Առավելությունը պետք է ձեռք բերել համաշխարհային գագաթնաժողովից առաջ, ըստ РБК-Украина-ի՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Լրագրողը Զելենսկիին հարցրել է՝ ինչ բարենպաստ պայմանների շուրջ կարող են քննարկումներ լինել Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի համար, քանի դեռ զավթիչները շարունակում են հարձակումը Պոկրովսկի վրա, և նրանց առաջխաղացումը չի հապաղում։
Ուկրաինայի նախագահը պատասխանել է՝ նշելով, որ ռուսների առաջխաղացումը դեպի Պոկրովսկ մինչև Կուրսկի գործողությունը փոքր-ինչ ավելի արագ էր։ Նա միաժամանակ հավելել է, որ Պոկրովսկի ուղղությամբ ռուսական կողմը չի նահանջում, և «եթե ռուս զինվորները որոշեն վերադառնալ, նրանց կգնդակահարեն»։
«Նրանք կճնշեն, դա իրենց անհրաժեշտ է։ Սա նման է Բախմուտի իրավիճակին. այնտեղ 50-60 հազար մարդ կզոհեն»,- նշել է Զելենսկին։ Ըստ նրա՝ Ուկրաինան չի կարող Պոկրովսկի ուղղությամբ նույն թվաքանակով զինվորներ տեղափոխել, որքան այնտեղ ռուսներն են կենտրոնացրել։
«Ըստ իս, դա սխալ է: Եվ ես շատ ուրախ եմ, որ նույն կերպ է մտածում նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Որովհետև պետք է հնարք բանեցնել»,- պարզաբանել է Ուկրաինայի նախագահը։ Նա միաժամանակ հայտարարել է, որ խաղաղության գագաթնաժողովում Ուկրաինան պետք է հզոր դիրքեր ունենա։
«Իհարկե, ամեն ինչ կավարտվի երկխոսությամբ։ Բայց այս երկխոսությունից առաջ մենք պետք է ամուր դիրք ունենանք»,- հայտարարել է Զելենսկին:




























