Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ 2025 թվականի պետական բյուջեն կներառի պաշտպանության ռեկորդային բարձր ծախսեր, հայտնել է Associated Press գործակալությունը:
Տուսկը չորեքշաբթի ներկայացրել է հաջորդ տարվա բյուջեի հիմնական կետերը, որոնք նա անվանել է «շռայլ» և հետագա տնտեսական աճին աջակցող։
Տուսկը հայտարարել է, որ մոտ 186 միլիարդ զլոտի (48,5 միլիարդ դոլար) հաջորդ տարի կծախսվի պատերազմական վիճակում հայտնված Ուկրաինային սահմանակից Լեհաստանի պաշտպանության ամրապնդման համար:
«Դրանք վիթխարի ջանքեր են, բայց հետդարձի ճանապարհ չկա»,-մամուլի ասուլիսում ասել է Տուսկը։
Լեհաստանի վարչապետը հավելել է, որ այդ գումարը զգալիորեն գերազանցում է 2024 թվականի պաշտպանական ծախսերը, որոնք կազմում են Լեհաստանի ՀՆԱ-ի ավելի քան 4%-ը։





























