ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR) հայտարարել է, որ իսրայելական հարձակումները բռնազավթված Արևմտյան ափի վրա կարող են լրջորեն խորացնել առանց այդ էլ աղետալի իրավիճակը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Ռավինա Շամդասանին հայտարարության մեջ նշել է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Հորդանան գետի Արևմտյան ափում իսրայելական զորքերի և վերաբնակիչների կողմից սպանված 637 պաղեստինցիները վերջին երկու տասնամյակի համեմատ ամենաբարձր թվով զոհերն են, և իսրայելական ուժերն ակտիվացրել են չարաշահումները, «որոնք առանց դրա էլ բնորոշ են եղել բռնազվթիչներին։

«Հազարավոր պաղեստինցիներ կամայականորեն ձերբակալվել և խոշտանգվել են, ենթարկվել գաղթականների չթուլացող բռնության, տեղաշարժի և արտահայտվելու խիստ սահմանափակումների, նրանց տներն ու ունեցվածքն ավերվել կամ բռնագրավվել է, և նրանք բռնի տեղահանվել են: Իսրայելը, որպես զավթիչ տերություն, պետք է կատարի միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները»,-ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: