Չնայած խուճապի չմատնվելու Վրաստանի իշխանությունների հորդորներին՝ «խոզի գրիպ»-ի համաճարակի կապակցությամբ երկրում արդեն А/H1N1-ով վարակման 48 դեպք է արձանագրվել:

Ինչպես գրում է «Վերսիա» թերթը, չի սահմանափակվում կապն այն երկրների հետ, որտեղ գրիպի այդ տարատեսակի տարածումն ահագնացող չափերի է հասել, մասնավորապես Ուկրաինայի:

Վրաստանում «խոզագրիպ»-ը փաստացիորեն մոլեգնում է: Թուրքիայում վարակից մահացածների թիվը հասնում է 36-ի: Վարակման դեպքեր են արձանագրվել նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում, վարակը տարածվել է հյուսիսկովկասյան հանրապետություններում: Զանգվածային պատվաստումների է պատրաստվում եւ Ռուսաստանը, որտեղ տարբեր տվյալներով զոհվել է 19-26 հոգի: Բարդ իրավիճակ է Բելառուսում, Բուլղարիայում եւ մի շարք այլ երկրներում: