Կալիֆոռնիայում բնակվող հայազգի բասկետբոլիստ Մայք Դանիելյանը առաջիկայում իր պրոֆեսիոնալ կարիերան կշարունակի «Վոլֆենբյութել» (Գերմանիա) թիմի հետ, հաղորդում է  «Asbarez»-ը:

Օգոստոսին Հայաստանում կայացած համահայկական  5-րդ խաղերում Դանիելյանն ստացել էր ամենաբարձր գնահատականը: Նա նաեւ Լոս Անջելեսին ոսկե մեդալ էր բերել Սոչիի թիմի հետ խաղում:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորել է Դանիելյանին. «Մենք հպարտանում ենք Մայքով եւ  անհամբերությամբ ենք սպասում «Վոլֆենբյութելում»  նրա մեծ հաջողություններին»: