ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը մասնակցել է Ալբանիայի մայրաքաղ Տիրանայում կայացած շախմատի կանանց աշխարհի չեմպիոնական մրցամարտի պարգեւատրության հանդիսավոր արարողությանը, որը կայացավ պայքարի ավարտից մեկ շաբաթ անց:
Կանանց շախմատային թագի մրցամարտում չինացի Հոու Իֆանը հաղթել էր հնդիկ Համպի Կոներուին:
Գորբաչովը ժամանել էր ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հատուկ հրավերով, հաղորդում է Chess-news.ru-ն: Գորբաչովը 1998-ին մասնակցել է նաեւ Կարպով - Անանդ չեմպիոնական մրցամարտի պարգեւատրությանը:



























