Հինգշաբթի նավթի գինը բարձրանում է՝ ԱՄՆ-ում պաշարների նվազման մասին տեղեկությունների ֆոնին։

Brent-ի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 72,96 դոլար, ինչը 0,26 դոլարով (0,36 տոկոս) բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Չորեքշաբթի այդ պայմանագրերն էժանացել էին 1,05 դոլարով (1,4 տոոկոս)՝ մեկ բարելը 72,7 դոլար, դա նվազագույնն է 2023թ. հունիսից ի վեր։

WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,24 դոլարով (0,35 տոկոս)՝ մեկ բարելը 69,44 դոլար։ Նախորդ աճուրդների տվյալներով՝ այդ պայմանագրերի արժեքն էժանացել է 1,14 դոլարով (1,6 տոկոս)՝ մեկ բարելը 69,2 դոլար, որն ամենացածրն է դեկտեմբերից հետո։