Վաղը, դեկտեմբերի 2-ին Սեւիլիայում կմեկնարկի թենիսի Դեւիսի գավաթի խաղարկության եզրափակիչը: Աշխարհի ոչ պաշտոնական թիմային չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Իսպանիայի եւ Արգենտինայի հավաքականները:
Եզրափակիչը կբացեն Ռաֆայել Նադալն ու Խուան Մոնակոն:
Այսօր, դեկտեմբերի 1-ին կայացած վիճակահանությամբ` մենախաղի երկրորդ մրցախաղում կհանդիպեն Դավիթ Ֆերերն ու Խուան Մարտին դել Պոտրոն: Շաբաթ օրը զուգախաղում կմրցեն Ֆելիսիանո Լոպեսն ու Ֆերնանդո Վերդասկոն եւ Դավիթ Նալբանդյանն ու Էդուարդո Շվանկը, որն Արգենտինայի հավաքականում փոխարինել է Խուան Իգնասիո Չելան: Կիրակի օրը նախատեսված են Նադալ - Դել Պետրո եւ Ֆերեր - Մոնակոն:



























