Հարավկովկասյան երկաթուղու 2009թ. տարվա հոկտեմբերին կատարած բեռնաշրջանառությունը գերակատարվել է 146,1 տոկոսով՝ կազմելով 80 հազար 448,4 տ/կմ՝ ծրագրված 55 հազար 58,7-ի դիմաց:

ՀԿԵ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միեւնույն ժամանակ կտրուկ նվազել է արտահանվող բեռների քանակը՝ 25,9 հազար տոննա՝ ծրագրված 54,6 հազարի փոխարեն: Իսկ ներմուծվող բեռները կազմել են 178,9 հազար տոննա՝ ծրագրված 119 հազար տոննայի փոխարեն:

Ներքին բեռնաշրջանառությունը հոկտեմբերին կազմել է 129,8 հազար տոննա՝ ծրագրված 70,5 հազարի փոխարեն: