Հայաստանի ԱԳ նախարարի հրամանով` Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության քաղաքացի Ռուբեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ պատվավոր հյուպատոս ՈՒԱՀ-ում, (նստավայրը` Մոնտեվիդեո):

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 30-ին Ռուբեն Աբրահամյանը հրավիրվել է Ուրուգվայի ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել Ուրուգվայի ԱԳ նախարարի` Ռուբեն Աբրահամյանին որպես Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս ճանաչող որոշումն ու էկզեկվատուրան:

Ի դեպ, Մոնտեվիդեոյում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման արարողությունը նախատեսվում է իրականացնել նոյեմբերի վերջին: