Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ հավաքվել են պատանդներին ազատելու կոչ անող ցուցարարները՝ կրելով դեղին դրոշներ, որոնք խորհրդանշում են պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման պատանդների ազատ արձակման շարժումը, հաղորդում է Times of Israel-ը:

Ցուցարարները վանկարկում են և կոչ անում դադարեցնել պատերազմը, կառավարության անկումը և ևս մեկ համընդհանուր գործադուլ՝ գործարք պարտադրելու համար: «Ռեժիմի սուտը անվտանգության չի բերի»,- վանկարկում են նրանք։