Միջին ամսական անվանական և իրական աշխատավարձերը 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին աճել են ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում։ Դրա մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցում։
Միջին ամսական իրական աշխատավարձի ամենաբարձր աճի տեմպերը գրանցվել են Բելառուսում (13%) և Ռուսաստանում (9,4%)։
Հաջորդը Հայաստանն է՝ 7,4%։
Ղազախստանում իրական աշխատավարձերն աճել են 2,4%-ով, իսկ Ղրղզստանում՝ 5,2%-ով։





























