Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից Հորդանան գետի Արևմտյան ափում իսրայելական անվտանգության ուժերի կողմից ձերբակալված պաղեստինցիների թիվը գերազանցել է 10 հազար 600-ը, դրա մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայտնել է Պաղեստինի բանտարկյալների հարցերով հանձնաժողովը։

Հանձնաժողովի տվյալներով՝ անցած գիշերվանից մինչև երեքշաբթի առավոտ իսրայելական ուժերը Հորդանան գետի Արևմտյան ափում ձերբակալել են առնվազն 14 քաղաքացու։ Ըստ իսրայելական կողմի, ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված կասկածյալներին ձերբակալելու գործողություններ են իրականացվել Հեբրոն, Ջենին, Նաբլուս, Բեթղեհեմ և Ռամալլահ նահանգներում։

Այսպիսով, «պատերազմի սկզբից ի վեր իսրայելական օկուպացիոն ուժերը Հորդանան գետի Արևմտյան ափում ձերբակալել են ավելի քան 10,6 հազար քաղաքացու»,-ասված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։