Շվեդիայի իշխանությունները Մարիա Մալմեր Ստանդարտին կնշանակեն իրենց նոր արտգործնախարարի պաշտոնում, գրում է շվեդական Svenska Dagbladet օրաթերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Նա այս պաշտոնում կփոխարինի Թոբիաս Բիլստրյոմին, ով իր հրաժարականի մասին հայտարարեց սեպտեմբերի 4-ին։

 43-ամյա Ստանդարտը իշխող Պահպանողական Չափավոր կուսակցության անդամ է և ծառայում է որպես միգրացիայի նախարար:

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը երեքշաբթի ավելի ուշ պետք է հայտարարի նոր արտգործնախարարի նշանակման մասին։