Մինչև իրանական այս օրացուցային տարվա վերջը (որն ավարտվում է 2025մարտի 20-ին), Իրանի իշխանությունները երկրից կվտարեն 2 միլիոն անօրինական ներգաղթյալների:
Ըստ իրանական Mehr գործակալության՝ դրա մասին հայտարարել է Իրանի իրավապահ ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադ-Ռեզա Ռադանը։
Նա նշել է, որ ոստիկանությունը, համագործակցելով պետական այլ կառույցների, մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարության հետ, նախատեսում է Իրանի տարածքից զգալի թվով անօրինական ներգաղթյալների արտաքսման ուղղությամբ աննախադեպ միջոցներ ձեռնարկել։





























