Մեծ Բրիտանիան երեքշաբթի հայտարարել է պատժամիջոցների նոր ալիքի մասին՝ Իրանի պատժամիջոցների ռեժիմին ավելացնելով յոթ, իսկ Ռուսաստանի ռեժիմին՝ երեքը անվանում, հաղյտնել է Reuters-ը:
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է ստացել Իրանից և «հավանական է, որ դրանք Ուկրաինայում մի քանի շաբաթների ընթացքում կկիրառի»:
Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ արված հայտարարությանը զուգահեռ՝ Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը նաև նոր պատժամիջոցներ կսահմանի, այդ թվում՝ ընդդեմ Iran Air ընկերության։





























