Նախկին նախագահ, նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի երեկոյան նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի հետ իր հեռուստաբանավեճերի ամենամեծ խնդիրը կլինի այն փաստը, որ Հարիսը բազմաթիվ հարցերի վերաբերյալ տարիների ընթացքում փոխել է իր դիրքորոշումը:

«Դուք չգիտեք, թե ինչ սպասել: Նա տարիների ընթացքում փոխել է իր ամբողջ քաղաքականությունը»,- ասել է Թրամփը երեքշաբթի առավոտյան NBC News-ին հեռախոսով տրված հարցազրույցում: Միաժամանակ նա շեշտել է, որ այդպես «ընտրողների գիտակցության մեջ նրա վերաբերյալ ավելի հեշտ է որոշում ընդունել»։

«Դա զգալիորեն հեշտացնում է խնդիրը: Նրան այլևս չի կարելի վստահել»,- ասել է Թրամփը։

Երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած հեռուստաբանավեճը, որը հովանավորվում է ABC-ին, Թրամփի երկրորդ հեռուստաբանավեճն է 2024 թվականի ընտրապայքարում, սակայն իր նոր ընդդիմախոսի դեմ առաջինն է: Միաժամանակ այն նախագահի թեկնածուի կարիգավիճակով հանդես եկող Հարիսի համընդհանուր ընտրությունների առաջին հեռուստաբանավեճն է:

Թրամփի համար, իր բնորոշմամբ, բանավեճի օրը «հիանալի» զգացողությամբ է սկսվում։ ԱՄՆ նախկին նախագահի բանավեճի նախապատրաստական ​​աշխատանքները նվազ ծավալուն և կառուցվածքային էին, քան այն, ինչ արեց Հարիսը, միաժամանակ վերջին երկու օրվա ընթացքում Թրամփի մասնակցել է ընդարձակ նիստերի, նշել է NBC News-ի աղբյուրը: