Մերձմոսկովյան «Խիմկի»-ի եւ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայտարարել, թե դեռ բանակցություններ չի վարել Երեւանի «Փյունիկ» տեղափոխվելու վերաբերյալ, հայտնում է REGNUM գործակալությունը: Ավելի վաղ «Փյունիկ»-ի նախագահ Կարեն Հարությունյանը չէր բացառել, թե դարպասապահը մոտ ապագայում կարող է միանալ Հայաստանի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնին:

«Փյունիկի» ղեկավարության հետ կոնկրետ խոսակցություն չեմ ունեցել",- ասել է 35-ամյա Բերեզովսկին. «Խիմկի»-ի հետ իմ պայմանագիրը դեռ մեկ տարի էլ գործում է: Ապագայի համար ծրագրեր դեռ չեմ կազմում, հստակ ինչ-որ բան կարող եմ ասել միայն մեկ-մեկուկես ամիս անց":

Հիշեցնենք, որ «Խիմկի»-ն արդեն հրաժեշտ է տվել ռուսաստանյան առաջնության բարձրագույն խմբին: