Հայաստանում ֆիթնես մարզիչները պետք է հավաստագրված լինեն։ Այս մասին սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովի նիստում «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը։
Ըստ նրա, չհավաստագրված մարզիչները հաճախ միայն վնաս են հասցնում քաղաքացիների առողջությանը։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հավաստագրումը պատշաճ լինի։ Գիտեք, որ այսօր ֆիթնես ակումբներում աշխատում են մարզիչներ, որոնք պարզապես դրա իրավունքը չունեն։ Նրանք համապատասխան կրթություն չունեն»,- ասել է Գիլոյանը։





























