Իրանը միակողմանի կարգող չեղյալ է հայտարարել է Ադրբեջանի հետ պարտադիր մուտքի թույլտվության կարգը, հաղորդում է ադրբեջանական «Trend» գործակալությունը՝ վկայակոչելով իրանական հեռուստատեսությունը:
Ադրբեջանի հետ պարտադիր մուտքի թույլտվության կարգը չեղյալ հայտարարելու նախագիծը Իրանի կառավարությանը հոկտեմբերի վերջին ներկայացրել էր Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին:
Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ կառավարությունն Իրանի ԱԳՆ-ին հանձնարարել է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել այդ որոշումն ի կատար ածելու համար:




























