Moody’s-ի կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի փոփոխությունը էական ազդեցություն չի թողնի Հայաստանի տնտեսության վրա: Այսօր` դեկտեմբերի 2-ին, նման հայտարարություն արեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Moody’s վարկանշային գործակալությունը վերանայեց Հայաստանի Ba2 սուվերեն վարկանիշի հեռանկարը` կայունից դեպի բացասական:
Ըստ Տ. Դավթյանի` դա կարճաժամկետ փոփոխություն է, պայմանավորված համաշխարհային տնտեսությունում ի հայտ եկած ռիսկերով: «Ոչ մի արտառոց բան չկա, սովորական գործընթաց է»,- ասաց Տ. Դավթյանը:




























