Երկուշաբթի առավոտյան նավթի գնանշումները թույլ տատանվում են անցած շաբաթվա աճից հետո։
Brent-ի նոյեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0,04 դոլարով (0,06 տոկոս)՝ մեկ բարելը 71,57 դոլար։ Ուրբաթ Brent-ը էժանացել էր 0,36 դոլարով (0,5 տոկոս)՝ մեկ բարելը 71,6 դոլար։
WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,07 դոլարով (0,1 տոկոս)՝ մեկ բարելը 68,72 դոլար։ Նախորդ աճուրդներում պայմանագիրն էժանացել էր 0,32 դոլարով (0,5 տոկոս)՝ մեկ բարելը 68,65 դոլար։





























