Հանրաքվեն ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ոչ թե առաջին, այլ վերջին քայլն է։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ սեպտեմբերի 16-ին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները խորհրդարանական լսումներ են անցկացրել այս թեմայով՝ հանրության կարծիքին ծանոթանալու նպատակով։ «Մեր գործընկերներն օգտվում են գործիքներից, որոնք տրամադրվում են օրենքի շրջանակում։ Թող ստորագրահավաք տեղի ունենա։ Մենք հստակ հայտնել ենք մեր եվրոպական ձգտումների մասին եւ շարունակում ենք բանավեճերն այս թեմայով մեր գործընկերների հետ։ Այնուամենայնիվ, մենք ելնում ենք իրադարձություններից եւ օբյեկտիվ իրականությունից։ ԵՄ-ին անդամակցությունը պահանջում է որոշակի գործողություններ։ Դա շատ երկարատեւ գործընթաց է։ Մենք պետք է զսպվածություն ցուցաբերենք մեր ակնկալիքներում։ ԵՄ-ին անդամակցության ընթացակարգում հանրաքվեն վերջին, այլ ոչ թե առաջին քայլն է»,- ասել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ից մինչեւ նոյեմբերի 14-ը Հայաստանում տեղի է ունենալու ստորագրահավաք ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի հարցով, որը նախաձեռնել են 4 արմատական արեւմտամետ կուսակցություններ եւ որոշ ՀԿ-ներ։





























