Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը կարող է կրճատել ավելի քան 15 հազար աշխատակցի իր գործարանների փակման պատճառով։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով Jefferies ֆինանսական ընկերության վերլուծաբանների տվյալներին։
Դա Volkswagen-ի վրա կարող է մոտ 4,4 մլրդ դոլար նստել։ Նշվել է, որ գործարանների փակման մասին որոշում ընդունելու համար ավտոկոնցեռնի դիտորդական խորհրդի հավանությունը չի պահանջվի։ Իսկ արհմիությունները կարող են բողոքել աշխատավարձի, այլ ոչ թե գործարանները փակելու կամ ազատումների վերաբերյալ հարցերի հետ կապված։
Վերջին ժամանակներս Volkswagen-ը բախվում է բարձր ծախսերի եւ դաժան մրցակցության ամերիկյան Tesla ընկերության եւ չինական մի քանի ավտոարտադրողների հետ, ներառյալ BYD ընկերությունը, ավելացրել է պարբերականը։





























