Վրաստանից դեպի Երեւան օպտիկամանրաթելային նոր մալուխ է անցկացվելու։ Այս մասին նոյեմբերի 11-ին տեղի ունեցած ասուլիսում հայտնեց ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ աշխատանքը վստահվել է «GMP alfa» ընկերությանը։ «Այս ընկերությունն արդեն Իրանից մինչեւ Երեւան մալուխ է անցկացրել, եւ օրերս որոշում է կայացվել, թույլատրել ընկերությանը շարունակել աշխատանքը, եւ Երեւանից մալուխը հասցնել մինչեւ Վրաստան»,- ասաց նախարարը՝ նշելով, որ դա կլինի Հայաստանում ինտերնետ ապահովող 3-րդ մալուխը։ Ըստ նախարարի՝ նոր ընկերությունը եւ կատարվող ներդրումները ինտերնետի շուկայում կմեծացնի մրցակցությունը եւ դրականորեն կազդի տեղեկատվական ոլորտի զարգացման վրա։
Հասանելի է
русскийՏեղադրություն


























