Հունգարիայի մայրաքաղաքում ափերից դուրս է եկել Եվրոպայի ամենամեծ գետը՝ Դանուբը։ Ջուրը հասել է Բուդապեշտում Հունգարիայի խորհրդարանի շենք, հայտնում են տեղական հրատարակությունները։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որն Բուդապեշտում ջրհեղեղի գագաթնակետը սպասվում է սեպտեմբերի 21-ի երեկոյան։ Օրբանը նաեւ օրեր առաջ հայտարարեց, որ չեղյալ է հայտարարել իր ելույթը Եվրախորհրդարանում՝ Հունգարիայում ջրհեղեղների պատճառով։

Բուդապեշտում Դանուբն արդեն դուրս է եկել ափերից՝ հեղեղելով այն ամբարտակը, որտեղ գտնվում է Հունգարիայի խորհրդարանի շենքը։ Սոցցանցերի տեսանյութերը ցույց են տալիս, որ ջուրը կտրուկ մոտեցել է շենքին և սկսում է հեղեղել խորհրդարանը։

Հունգարիայի մայրաքաղաքում ջուրը հեղեղել է մի քանի այլ փողոցներ։ Օրբանի խոսքով՝ չնայած իրավիճակի լրջությանը, Հունգարիայի իշխանություններն ունեն բավարար ռեսուրսներ ջրհեղեղի դեմ պայքարելու համար։