Հինգ կանայք պնդում են, որ Լոնդոնի ամենահայտնի հանրախանութի՝ Harrods-ի հանգուցյալ ղեկավար Մուհամեդ Ալ-Ֆայեդը հանրախանութում աշխատելու տարիներին բռնաբարել է իրենց:
BBC-ն ապացույցներ է հավաքել ավելի քան 20 նախկին աշխատակցուհիներից, որոն պնդմամբ անցյալ տարի 94 տարեկանում մահացած միլիարդատերը կենդանության օրոք սեռական բռնության է ենթարկել իրենց:
Harrods հանրախանութի ներկայիս սեփականատերերը հայտարարել են, որ իրենք «միանգամայն ապշած են» նշված մեղադրանքների կապակցությամբ և ներողություն են խնդրել:
Ալ Ֆայեդի ձեռնարկատիրական կարիերան սկսվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի փողոցներում, որտեղ նա անցորդներին գազավորված ըմպելիքներ է վաճառել: Սակայն հենց սաուդցի զինավաճառ միլիոնատիրոջ քրոջ հետ նրա ամուսնությունն է Ալ-Ֆայեդին օգնել նոր կապեր հաստատել և բիզնես կայսրություն կառուցել:
Նա Մեծ Բրիտանիա է տեղափոխվել 1974 թվականին և արդեն հայտնի հասարակական գործիչ էր, երբ 1985 թվականին սկսեց ղեկավարել Harrods հանրախանութների ցանցը: 1990-ականներին և 2000-ականներին նա պարբերաբար հյուրընկալվում էր ժամանցային շոուների փրայմ-թայմ հեռուստաշոուներում:
Մուհամեդ Ալ-Ֆայեդի որդին՝ Դոդի Ալ-Ֆայեդը 1997 թվականին զոհվել է Ուելսի արքայադուստր Դիանայի հետ՝ ավտովթարից։





























