Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ այսօր երկու իսրայելցի զինվոր է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հրթիռակոծության և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով։

Զոհվածներն են՝  300-րդ տարածաշրջանային բրիգադի 299-րդ գումարտակի «Բարամ» նյութատեխնիկական մատակարարման վաշտի հրամանատար, 43-ամյա մայոր Նաել Ֆվարսին և «Գոլանի» բրիգադի 51-րդ գումարտակի 20-ամյա սերժանտ Թոմեր Քերենը։

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Ֆվարսին սպանվել է, մեկ զինվոր էլ թեթև վիրավորվել է, երբ «Հըզբոլլահ»-ի արձակած պայթուցիկով լիցքավորված անօդաչու թռչող սարքը հարվածել է Արևմտյան Գալիլեայի Յաարայի մերձակայքին:

Քերենը զոհվել է, ութ զինվոր էլ վիրավորվել են, նրանցից մեկի վիճակ ծանր է, երբ Լիբանանից արձակված երկու հակատանկային հրթիռներ հարվածել են Ռամիմ լեռնաշղթայի շրջանում տեղակայված դիրքերին։