Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը ճանաչվել է երկրի լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկությանը մասնակցած երկրպագուների 44 տոկոսը ձայնը տվել են Բորիսովին, որը պարբերաբար խաղում է Բուլղարիայի առաջնության երրորդ դիվիզիոնում հանդես եկող Բիստրիցա քաղաքի Վիտոշա ակումբում: Վարչապետը զգալիորեն առաջ է անցել երկրորդ տեղը զբաղեցրած Դիմիտար Բերբատովից: Մանչեսթեր Յունայթեդը ներկայացնող ֆուտբոլիստը, որը բուլղարական ֆուտբոլի այսօրվա ամենավառ աստղն է, ստացել է միայն 24 տոկոս քվե, իսկ վարչապետը` 44 տոկոս:
Հասանելի է
русскийՏեղադրություն



























