Համատեղ ընթերցանությունը երեխայի հետ նպաստում է ուղեղի զարգացմանը և մեծացնում դրական հարաբերություններն ու դպրոցում հաջողության հասնելու հնարավորությունները: Դրա մասին հայտնում է Ամերիկյան մանկաբուժության ակադեմիան (AAP):

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ երեխաների (նրանց թվում՝ նորածինների) հետ միասին կարդալը նպաստում է երեխաների և ծնողների միջև կապվածությունը խորացնելուն։ Համատեղ ընթերցանությունը միաժամանակ նպաստում է երեխայի ուղեղի առողջացմանը: Կուտակված գիտական ​​ապացույցները Ամերիկյան մանկաբուժության ակադեմիային դրդեց ընթերցանության օգուտների մասին հայտարարությամբ հանդես գալ:

Համատեղ ընթերցանությունն օգնում է երեխաներին զարգացնել ուշադրությունը, մտածողությունը, ինքնագնահատականն ու​և սոցիալական հմտությունները: Այս հատկանիշները մեծացնում են դպրոցում առաջադիմության հասնելու և խոստումնալից կարիերայի հնարավորությունները:

Մանկաբույժները խորհուրդ են տալիս նաև ընդհանուր ընթերցանությունը քնի նախապատրաստման առօրյայի մասը դարձնել: Հնարավորության դեպքում հիվանդանոցում բուժվող երեխաների համար ևս պետք է գիրք կարդալ: Ցանկալի է նկարազարդ, ինչպես նաև հարուստ ու բովանդակալից տպագիր գրքեր ընթերցել: