Այսօր, դեկտեմբերի 5-ին Փարիզում կայացած մամուլի ասուլիսում  France Football-ն ու Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել են Ոսկե գնդակ-2011-ի երեք հավակնորդների անունները: Եզրափակիչ եռյակում են հայտնվել Բարսելոնայի խաղացողներ արգենտինացի Լիոնել Մեսին ու իսպանացի Չավին եւ Մադրիդի Ռեալի խաղացող Քրիշտիանու Ռոնալդուն, հաղորդում է Eurosport-ը:

2009-2010-ի Ոսկե գնդակի դափնեկիր Լիոնել Մեսին ունի բոլոր հնարավորությունները կրկնելու ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի նվաճումը: Ֆրանսիացին 1982-1984-ին երեք տարի անընդմեջ ստացել է Ոսկե գնդակը: Մրցանակի եռակի դափնեկիրներ են նաեւ հոլանդացիներ Յոհան Կրոյֆն (1971, 1973, 1974) ու Մարկո վան Բաստենը (1988, 1989, 1992):

Ոսկե գնդակի դափնեկիրը հայտնի կդառնա 2012թ. հունվարի 9-ին Ցյուրիխում կայանալիք երեկոյի ընթացքում: Եզրափակիչ եռյակը որոշվում է տղամարդկանց ազգային հավաքականների ավագների եւ գլխավոր մարզիչների քվեարկությամբ: