Ռուսաստանի Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է կառավարության ուղղումները, որոնք հնարավորություն են տալիս, 1-1,5 տարով վարորդական իրավունքներից զրկել պետհամարանիշները թաքցնել կամ քողարկել փորձող վարորդներին, գրում է «Коммерсантъ»-ը։

Խոսքը հատուկ շրջանակների մասին է, որոնք տեսախցիկի տակով անցնելիս շրջում են պետհամարանիշը (կառավարվում է ավտոմեքենայի սրահից հեռակառավարվող վահանակով): Ենթադրվում է, որ ոստիկանությունը խախտում հայտնաբերու դեպքում դրանք կառգրավի։

Շրջանակներն օգտագործվում են տույժերից խուսափելու և գումար խնայելու համար վճարովի ճանապարհներով վարելիս, որտեղ գործում է «Ազատ հոսանք» (ЦКАД, М-12) առանց արգելքների ճանապարհորդական համակարգը:

Այժմ նման սարքերի օգտագործումը սպառնում է 5 հազար ռուբլի տուգանք կամ մինչև երեք ամիս ժամկետով վարորդական իրավունքից զրկում։ Սակայն Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարությունը խոստովանել է, որ նման պատիժը չի կասեցնում անբարեխիղճ վարորդներին. վեց տարվա ընթացքում խախտումների թիվն աճել է մեկուկես անգամ: Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է հուլիսի 10-ին։ Այնուհետև այն վերջնական տեսքի է բերվել, և հոկտեմբերի 1-ին այն անմիջապես ընդունվել է երկրորդ և երրորդ ընթերցմամբ։