Ռեալի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, Բարսելոնայի իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան եւ Մանչեսթեր Յունայթեդի շոտլանդացի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հավակնում են 2011թ. լավագույն մարզչի մրցանակին, որը կհրապարակեն ՖԻՖԱ-ն ու France Football-ը:
Քվեարկությանը մասնակցել են տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների գլխավոր մարզիչներն ու ավագները:
Կանանց հավաքականների լավագույն մարզչի մրցանակին հավակնում են ֆրանսիացի Բրունո Բինին, ճապոնացի Նորիո Սասակին եւ շվեդ Պիա Սանդհեջը:
Դափնեկիրները հայտնի կդառնան 2012թ. հունվարի 9-ին, հաղորդում է FIFA.com-ը:



























