Թերթը գրում է, որ  ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վովա Գասպարյանը խառնաշփոթ է ստեղծել Շիրակի մարզի ոստիկանությունում. մի քանի օր առաջ պաշտոններ էր բաժանել, որոշել էր Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանին տեղափոխել Գյումրի, Ամասիայի ոստիկանապետ Աշոտ Գրիգորյանին` Ախուրյան, Ղուկասյանինը` Ամասիա եւ այլն, սակայն ուրբաթ օրը մտափոխվել էր ու նրանց հրամանները չէր ստորագրել: «Երբ  Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանը մեկնել էր Երեւան` իր հրամանը ստանալու, պարզվել էր, որ նա պետք է զբաղեցնի ոչ թե Գյումրու ոստիկանապետի պաշտոնը, այլ պիտի դառնա Շիրակի մարզի օպերատիվ գծով փոխոստիկանապետ: Այս փաստը անակնկալի էր բերել այդ պաշտոնը զբաղեցնող Գեւորգ Թադեւոսյանին, ով նեղսրտել էր` իր հերթին չհամաձայնելով ստանձնել Ախուրյանի ոստիկանապետի պաշտոնը, որը, բնականաբար, ավելի ցածր է, քան իրենը:

Ոստիկանական մեր աղբյուրների փոխանցելով, այս նշանակումները ոչ անքան գցել էին Գեւորգ Թադեւոսյանի տրամադրությունը, որքան Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանինը: Գյումրու ոստիկանապետի պաշտոնը դեռեւս թափուր է, նույնիսկ անուններ դեռ չեն շրջանառվում, թեեւ կան կասկածներ, որ այդ պաշտոնի համար կադր կընտրեն Երևանից:

Ի դեպ , գյումրեցի մի քանի բարձաստիճան  պաշտոնյաների հավաստմամբ, այսպես ասած նորանշանակները ժամանակից շուտ էին ուրախացել, օրինակ` Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանը, Գյումրու ոստիկանապետ դառնալու մտքից, այնպես է ոգեւորվել, որ ռեստորաններից մեկում մեծ խնջույք է կազմակերպել, աչքալույս ու շնորհավորանքներ է ընդունել, սակայն  գնացել է մայրաքաղաք ու անակնկալի  եկել»,- գրում է «Առավոտ»-ը: