Հայաստանում արդյունաբերական արտադրության աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 2011թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 13,1 տոկոս, հաղորդում է ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեն, հաղորդում է interfax.by-ը: Գնաճը կազմել է 0,9 տոկոս:

Միջինը Համագործակցության երկրներում արդյունաբերական արտադրությունը հունվար-հոկտեմբերին աճել է 5,6 տոկոսով (2010թ. հունվար-հոկտեմբերին` 9 տոկոսով), բեռների փոխադրումը` 11,4 տոկոսով (7,1 տոկոս), մանրածախ ապրանքաշրջանառությունը` 7,7 տոկոս (6,5), ներդրումները 7,4 տոկոս (3,4 տոկոս):