Գիտնականները պարզել են, որ իգական սեռի գիբոններն ուշադրություն գրավելու համար կամ որովհետև վրդովված են լինում, կատարում են ռիթմիկ «ռոբոտացված» պարեր, և նույնիսկ նայում են ուսերի վրայով՝ համոզվելու համար, որ ինչ-որ մեկը հետևում է իրենց:
Գիտնականները դիտարկել են անազատության մեջ ապրող չորս տեսակի գիբոնների և վերլուծել են նրանց հետազոտությունների արդյունքներն ինչպես անազատության, այնպես էլ վայրի բնության մեջ՝ պար հիշեցնող վարքը վերլուծելու համար:
Նրանք հայտնաբերել են, որ կապիկները պարերը կատարում են ամենատարբեր համատեքստերում: Գիտնականներն իրենց արդյունքները հրապարակել են bioRxiv preprint սերվերի վրա։
Օսլոյի համալսարանի գիտնականները հետազոտել են վարքագծի երեք ասպեկտներ՝ այն որպես պար սահմանելու համար՝ արդյո՞ք շարժումները կանխամտածված են, ռիթմիկ և արդյոք դրանք կատարվում են այնպես, որ իբրև ոչ դիպվածական համակարգ ի ցույց դրվեն:
Հետազոտությանը մասնակցած գիբոնները կանխամտածված շարժումներ էին ցուցադրում՝ ստուգելով հանդիսատեսի առկայությունը՝ պարելիս նայելով ուսերի վրայով: Պարը ռիթմիկ էր, քանի որ հաջորդականության շարժումների միջև ընկած ժամանակահատվածը հավասար էր. այնպիսի տպավորություն էր, կարծես գիբոնները հետևում էին սեփական ռիթմին: Իսկ պարի համակարգը ոչ դիպվածական է ստացվել՝ կշռադատված շարժումներով։
Գիբոնների պարի կառուցվածքային, ռիթմիկ և նպատակային բնույթը նշանակում է, որ այն մարդկային պարի հետ ընդհանուր գծեր ունի, պնդում են գիտնականները:





























