Մեծ Բրիտանիայում անշարժ գույքի սեփականատեր Փիտեր Անդրեեւիչը սնանկացել է այն պատճառով, որ ավելի քան 20 տարի առաջ վերագրանցել է ողջ ունեցվածքը հարսնացուի՝ Մագալի Մոնթրեյի անունով։ Դատարանը հրաժարվել է վերանայել որոշումը նրա գույքի մասին։ Այս մասին տեղեկացրել է The Daily Mail թերթը։

Նրա տվյալներով՝ Անդրեեւիչը վերագրանցել է ողջ ունեցվածքը հարսնացուի անունով՝ այն հույսով, որ դա կօգնի թաքցնել իր հարստության իսկական չափը եւ կնվազեցնի ֆինանսական ռիսկերը։

Անդրեեւիչը եւ Մոնթրեյը ամուսնացել են եւ միասին ապրել 20 տարի, բայց 2017թ. նրանք ամուսնալուծվել են։ Երբ գործարարը սկսել է գույքը հետ պահանջել, նախկին կինը հրաժարվել է վերադարձնել այն։ Միլիոնատիրոջ խոսքով՝ նա կորցրել է ամեն ինչ, հիմա ստիպված է ապրել ավագ որդու տանը։

Դատարանում արդարության հասնելու նրա փորձերը ձախողվել են։ Ամենից վատ ընթացել է հանդիպակաց հայցի դիտարկումը, որը ներկայացրել է Մոնթրեյը։ Դրանից հետո Անդրեեւիչին պայմանական ժամկետ են նշանակել դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար, գրել է DM-ը։