Սիդնեյի Ռենդվիկ արվարձանի քաղաքային խորհուրդը փակել է տեղի Քուջի լողափը՝ անհայտ ծագման սև գնդակների պատճառով։ Դրա մասին հայտնել է քաղաքային խորհրդի պաշտոնական կայքը։

«Սիդնեյի Քուջի լողափը փակ է մինչև հետագա ծանուցում, երբ Ռանդվիկի քաղաքային խորհրդի փրկարարները հոկտեմբերի 15-ին անհայտ ծագման գնդաձև աղբ են հայտնաբերել»,-ասված է հայտարարության մեջ:

Ռենդվիկի քաղաքային խորհուրդը դեռ չի հասցրել պարզել գնդակների ծագումն ու նյութը։ Ենթադրվում է, որ դրանք կարող են լինել այսպես կոչված «խեժի գնդիկներ», որոնք ձևավորվում են նավթի, ջրի և աղբի շփման ժամանակ, ինչը տեղի է ունենում նավթի տարածման կամ ջրի մեջ արտահոսքի ժամանակ: Քաղաքային խորհրդի բնապահպանական առողջապահության աշխատակիցները թեստավորման համար նմուշներ են հավաքել: