Ադրբեջանի Տերտերի շրջանի Բորսունլու-Ինդարխ ճանապարհին՝ նոյեմբերի 12-ին խոշոր վթար է տեղի ունեցել:
4 մեքենաների բախման արդյունքում (որոնցից մեկը զինվորական «ԶԻԼ» է եղել), 3 զինծառայող վնասվածքներ են ստացել, 5-ը մահացել են տեղում, հաղորդում է 1news.az-ը:
Վթարը տեղի է ունեցել, երբ զինծառայողները վերադառնում էին վարժանքներից: Վիրավորներից մեկի վիճակը, ըստ «APA» գործակալության, գնահատվում է որպես ծայրահեղ ծանր:
Վթարի պատճառները դեռ հայտնի չեն: Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցներն ու զինվորականները:



























