Հայաստանի կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի մասնատման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ հարկային եւ մաքսային մարմինները պետեկամուտների կոմիտեում միավորվել են 2008 թ. օգոստոսի 31-ին:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում, վկայակոչելով իր լավատեղյակ աղբյուրները, նշել էր, թե Պետեկամուտների կոմիտեն առաջիկայում կրկին տրոհվելու է:
«Այն նորից բաժանվելու է երկու մասի՝ հարկային եւ մաքսային ծառայությունների։ Ավելին, քանի որ դե յուրե ՊԵԿ-ն առաջիկայում լուծարվելու է, այս օրերին ՊԵԿ աշխատակիցներն, Աշխատանքային օրենսգրքի համաձայն, երկու ամիս առաջ արդեն աշխատանքից ազատվելու մասին ծանուցագրեր են ստացել»- գրել է թերթը:



























