Մրցաշրջան-2011-ում Գյումրիի Շիրակը ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հաջողության չհասավ` գրավելով նախավերջին տեղը: Սակայն Գավաթի խաղարկությունում գյումրեցիները հասան մինչեւ եզրափակիչ: Վճռական խաղում Շիրակը պարտվեց Միկային: Դրանից հետո թիմում տեւական խաղային անկում էր: փոխվեց գլխավոր մարզիչը: Բարձրագույն խմբի առաջնության վերջնամասում գյումրեցիները դարձյալ սկսեցին արդյունավետ խաղ ցուցադրել` երկրպագուներին վերադարձնելով հույսը, որ հաջորդ մրցաշրջանում թիմն ավելի բարձր տեղ կգրավի:

«2011թ. մրցաշրջանի կարեւոր ձեռք բերում եմ համարում այն, որ թիմը 12 տարվա ընդմիջումից հետո, վերջապես, կարողացավ դուրս գալ Հայասանի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Մրցաշրջանի արդյունքներից գոհ չեմ, իհարկե։ Մեզ համար այն շատ բարդ դասավորվեց, սակայն համարում եմ, որ դա բնական է։ Առաջին խմդիրը, որը մենք ունեինք դա այն է, որ մենք մեր մարզադաշտում չէինք խաղում, որն ահագին թուլացնում է թիմը։ Նաեւ այն համգամանքը դեր խաղաց, որ առաջնության սկզբից մենք պատրաստվել էինք գավաթը նվաճելուն, եւ ի պատիվ մեր ֆուտբոլիստների, մենք կարողացանք հասնել մինչեւ եզրափակիչ, բայց ցավալի պարտություն կրեցինք։ Այդ եզրափակիչից հետո հոգեբանական խնդիրներ եղան ֆուտբոլիստների մոտ, ամռանը նաեւ տեղի ունեցան ինչպես ֆուտբոլիստների փոփոխություններ, այնպես էլ մարզչական շտաբում։ Սակայն Վարդան Բիչախչյանին հաջողվեց թիմը հավաքել եւ վերջին մրցափուլը մենք շատ լավ անցկացրեցինք։ Հուսով եմ, որ հաջորդ տարի մենք ավելի բարձր հորիզոնականներում կգտնվենք»,- նշում է ակումբի նախագահ Արման Սահակյանը:

Թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի գնահատմամբ`առաջնությունը լարված ստացվեց բոլոր թիմերի համար:

«Ընդհանուր առաջնությունը շատ լարված ստացվեց։ Գրեթե բոլոր թիմերն էլ հանդես էին գալիս տատանումներով։ Դա վերաբերվում է նաեւ «Շիրակին»։ Գավաթի խաղարկությունում լավ մեկնարկելուց հետո եզրափակիչում պարտվելը կոտրեց տղաներին, եւ նրանք սկսեցին վատ հանդես գալ առաջնությունում։ Հետագայում տեղի ունեցան մի շարք փոփոխություններ թիմում։ Մեծ թվով երիտասարդներ «Շիրակ-2»-ից համալրեցին թիմը, ինչպես նաեւ տեղի ունեցավ մարզչական փոփոխություններ, որից հետո էլ ես ստանձնեցի գլխավոր մարզչի դերը։ Իմ գլխավորությամբ թիմը սկզբից կրեց 7 անըդմեջ պարտություն, որը կարծում եմ պայմանավորված էր նրանով, որ դեռ նոր էին երիտասարդները փորձում հարմարվել թիմին եւ բարձրագույն խմբի առաջնությանը։ Այնուհետեւ, կարծես թե, թիմը միաձուլվեց եւ սկսեցին ցույց տալ թիմային խաղ։ Իսկ վերջին 7 հանդիպումներում մենք բավական լավ հանդես եկանք, որի ապացույցը եղավ այն, որ մենք կարողացան գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում դուրս թողնել մրցաշրջանի երկրորդ մասի լավագույն թիմին՝ «Բանանցին»,- նշեց Վարդան Բիչախչյանը։

Թիմի կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանը մրցաշրջանի արդյունքները գնահատում է բավարար:

«Եթե համեմատեմ 2011 մրցաշրջանը նախորդի հետ, ապա կարող եմ վսահ ասել, որ թիմի որակի մեջ զգալի փոփոխություններ կան։ Երկար տարիներից հետո, մենք կրկին խաղացինք Հայաստանի գավաթի եզրափակիչում, ճիշտ է պարտություն կրեցինք, սակայն կարծում եմ, որ դա էլ մեզ համար մեծ նվաճում էր։ Ընդհանուր մրցաշրջանը կգնահատեմ բավարար։ Թիմը շատ անկայուն ելույթներ ունեցավ, որը կապված էր մի շարք փոփոխությունների հետ։ Շատ ողջունելի է այն փաստը, որ թիմում այժմ, փորձառու ֆուտբոլիստների կողքին խաղում են մի շարք երիտասրադներ, որոնք մրցաշրջանի ավարտին արդեն բավական լավ արդյունքներ էին ցուցադրում։ Համոզված եմ, որ հաջորդ մրցաշրջանը մենք ավելի բարձր մակարդակի վրա կանցկացնենք»,- եզրափակեց Կարեն Ալեքսանյանը։

Պատրաստեց Խաչիկ Չախոյանը