ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Իսրայել որտեղ սկսվում է նրա արդեն 11-րդ ուղեւորությունը Մերձավոր Արեւելք տարածաշրջանում 2023թ. հոկտեմբերի 7-ին իրավիճակի սրումից հետո։ Այս մասին տեղեկացրել է Ynet պորտալը։

Նրա տվյալներով՝ Իսրայելում Բլինքենը նախատեսում է հանդիպել հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ երկրի նախագահ Իցհակ Հերցոգի հետ։

Ինչպես նախօրեին տեղեկացրել էր պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, Բլինքենի շրջագայությունը Մերձավոր Արեւելքի երկրներում տեղի է ունենալու հոկտեմբերի 21-25-ը։ Նա մտադիր է քննարկել Գազայի հատվածում հրադադարի, բոլոր պատանդների արձակման եւ պաղեստինցի ժողովրդի տառապանքների թեթեւացման կարեւորությունը, ինչպես նաեւ Իսրայելի եւ լիբանանյան «Հեզբոլլահ» շիական կազմակերպության միջեւ հակամարտության դիվանագիտական կարգավորման անհրաժեշտությունը։