Շաբաթ օրը Լիբանանից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Կեսարիայում գտնվող տան վրա արձակված լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման անօդաչու սարքը վնաս է հասցրել նրա նստավայրին, հայտնում է «Timies of Israel»-ը։
Լուսանկարը, որը նախկինում զինվորական գրաքննությունն արգելել էր հրապարակել, ցույց է տալիս տան վնասը, որն առաջացել է անօդաչու թռչող սարքի հարվածից:
Պայթյունի հետեւանքով կոտրվել է ննջասենյակի պատուհանի ապակին, սակայն տուն չի թափանցել: Ոչ ոք չի տուժել, իսկ Նեթանյահուն ու նրա կինը այդ պահին տանը չեն եղել։
Հիշեցնենք, որ սկզբում հաստատելով, որ իր տունը եղել է անօդաչու թռչող սարքի հարվածի թիրախ, Նեթանյահուն հայտարարություն է տարածել՝ նշելով. «Իրանի գործակալները, որոնք այսօր փորձել են սպանել ինձ ու կնոջս, դաժան սխալ են թույլ տվել»։ Նրա խոսքերին արձագանքել են կառավարության շատ նախարարներ և ընդդիմադիր օրենսդիրներ, ինչպես նաև արտերկրում դաշնակիցներ, որոնցից շատերն ասել են, որ Իրանը «ստիպված կլինի զղջալ իր դրածո Հեզբոլլահի գործողությունների համար»:
Ինքը՝ Իրանը, հերքում է Իսրայելի վարչապետի տան վրա հարձակմանն առնչություն ունենալը։





























