Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն 2020թ. ամառային Օլիմպիական խաղերի անցկացման հայտ կներկայացնի: Ճապոնիայի խորհրդարանը կողմ է քվեարկել նախաձեռնությանը, հաղորդում է AP-ն:
Տոկիոն հավակնում էր նաեւ 2016թ. Օլիմպիական խաղերին, սակայն պարտվեց Ռիո դե Ժանեյրոյին:
Տոկիոն ամառային Օլիմպիական խաղեր ընդունել է 1964-ին:



























