Ռուսաստանը ձգտում է իր ավանդը ներդնել Մերձավոր Արեւելքում իրավիճակի կայունացման գործում, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք միշտ ձգտել ենք մեր ծանրակշիռ ավանդը ներդնել (իրավիճակի) կայունացմանը Մերձավոր Արեւելքում։ Ուստի թեժացման ամենասկզբից ԲՐԻԿՍ անդամների եւ այլ գոծընկերների հետ միասին ակտիվորեն միացել ենք (հակամարտության) կարգավորման ջանքերին»,- ասել է Պուտինը ԲՐԻԿՍ գագաթաժողովի ամփոփիչ նիստում ԲՐԻԿՍ+/աութրիչ ձեւաչափով։

ԲՐԻԿՍ գագաթաժողովն ընթանում է Կազանում հոկտեմբերի 22-24-ին։