Ռուսաստանը դեռևս Ուկրաինայի միջոցով Եվրոպային գազ է մատակարարում, սակայն մատակարարումները շարունակելու համար պայմանագիրն այս տարի ավարտվում է, անհրաժեշտ կլինի կնքել նորը, սակայն անհրաժեշտ հզորությունը չի ամրագրվել։

Ըստ РИА Новости-ի՝ դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Россия 24»-ի լրագրող Զարուբինին տված հարցազրույցում Պուտինը նշել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի տարածքով գազի մատակարարումից, գազը դեռ մատակարարվում է Կուրսկի մարզի Սուջայի միջոցով, սակայն Եվրոպա ռուսական գազի մատակարարման պայմանագիրը երկարաձգելու համար Կիևը միջոցներ չի ձեռնարկում։